Գյումրիում սպանել են քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդուն

Գյումրիում սպանել են քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդուն

PanARMENIAN.Net - Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածուի՝ Վարդևան Գրիգորյանի փոքր որդու՝ Արշակի վրա: Նրան հիվանդանոց են տեղափոխել 13:30-ի սահմաններում՝ մահացած:

Այս մասին հայտնում է Araratnews.am-ը՝ Գյումրու բժշկական կենտրոնին հղումով:

Միջադեպի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 2 խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու, որոնցից առաջինում իշխանության համար պայքարում կմրցի 8 քաղաքական կուսակցություն և դաշինք, երկրորդում՝ 11:

Կարդացեք նաև՝ Քաղաքական պատկերը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին. Ով ում հետ և ում դեմ կպայքարի Գյումրիում ու Վանաձորում

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---