Microsoft-ն ու Disney-ը միացել են Twitter-ի համար մրցավազքին

Microsoft-ն ու Disney-ը միացել են Twitter-ի համար մրցավազքին

PanARMENIAN.Net - Ամերիկյան Microsoft կորպորացիան հավակնում է գնել Twitter միկրոբլոգերի ցանցը: 2016-ի ամռանը Microsoft-ն արդեն նման գործարք կատարել է` $26,2 միլիարդով ձեռք բերելով LinkedIn սոցցանցը, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան CNBC-ի վրա հղումով:

The Walt Disney Company-ին ևս հայտնել է Twitter-ը գնելու մտադրության մասին:

Միկրոբլոգերի հայտնի ցանցը կարող է վաճառվել առաջիկա 35-40 օրում: Facebook սոցցանցն արդեն հայտարարել է, որ հետաքրքրված չէ Twitter-ի գնումով:

Ավելի վաղ Twitter-ը գնելու մտադրության մասին հայտնել էին Google և Salesforce ընկերությունները: Գործարքի արժեքը կարող է հասնել ավելի քան $16 մլրդ:

Twitter-ի գնման մասին լուրեր են շրջանառվում 2015-ի կեսից սկսած:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ միկրոբլոգերի Twitter ծառայությունը չեղարկում է նիշերի սահմանափակումը հաղորդագրություններում` հաշվառման ենթակա նիշերից հանելով լրացուցիչ մեդիաֆայլերը:

Ընթերցեք նաև. Twitter-ը սեպտեմբերի 19-ից չեղարկում է նիշերի սահմանափակումը հաղորդագրություններում

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---