ՊՆ. Բանակը պետք է դառնա պետության և տնտեսության շոգեքարշը

ՊՆ. Բանակը պետք է դառնա պետության և տնտեսության շոգեքարշը

PanARMENIAN.Net - Պաշտպանության ոլորտում իրականացվելիք ծրագրերը հիմնված են լինելու զինված ուժերի և բանակի նկատմամբ գերագույն-գլխավոր հրամանատարի և հանրապետության վարչապետի տեսլականի վրա. այն է՝ բանակաշինությունից անցում կատարել ազգ-բանակ կառուցմանը:

Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին:

«Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա տարածաշրջանում, այն քաղաքական մարտահրավերները, որոնք առկա են՝ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ մեր իրականության մի մասը: Հետևաբար, պետք է հասկանալ երկու կարևոր գործոն: Առաջինը, պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, որպեսզի մեր բանակը, ինչպես շատ հաճախ ասում են, բացի «ծանր բեռ» լինելուց մեր տնտեսության և պետության համար, դառնա պետության և տնտեսության առաջատարը, շոգեքարշը»,- ընդգծել է նախարարը, մեջբերում է Yerkirmedia.am-ը:

Մանրամասնելով ասվածը՝ Վիգեն Սարգգսյանն ընդգծել է՝ դա նշանակում է, որ ոչ միայն նրանք, ովքեր ծառայում են զինված ուժերում, այլ ամբողջ ազգաբնակչությունը պետք է բանակի հետ կապված ծրագրեր ունենա՝ լինեն դրանք գիտական, հետազոտական, տնտեսական, արդյունաբերական: Այդ դեպքում, ըստ նախարարի, բանակը իրականում կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում:

«Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ բանակը, բացի հասարակության հայելին լինելուց, դառնա հասարակության դպրոցն ու դարբնոցը: Այսինքն, բանակից զորացրվող զինվորը պետք է լինի շատ ավելի հայրենասեր, կրթված, ուժեղ, մարտունակ»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ սա է լինելու իր հիմնական խնդիրը, և վստահությւոն հայտնել, որ Ազգային ժողովի հետ սերտ փոխգործակցության արդյունքում հնարավոր կլինի դրա համար ստեղծել իրավական հիմք և գործնական քայլեր ձեռնարկել այդ օրենսդրությունը իրականություն դարձնելու համար:

Հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ վերջնականապես ձևավորել ՀՀ նոր կառավարությունը: ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանի փոխարեն:

Կարդացեք նաև՝Սարգսյանը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին, խոսել որոշման մասին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---