ՀԱԷԿ-ը կաշխատի նոյեմբերի 26-ից

ՀԱԷԿ-ը կաշխատի նոյեմբերի 26-ից

PanARMENIAN.Net - Մեծամորի ԱԷԿ-ը աշխատանքը կսկսի նոյեմբերի 26-ից: Այդ մասին լրագրողներին է հայտնել կայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը Երևանում ԱՊՀ անդամ երկրների՝ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի հերթական` 17-րդ նիստի բացման ժամանակ, հայտնում է «Sputnik Արմենիան»։

«Ենթադրվում է, որ 67 օր ԱԷԿ-ի վերանորոգման գործընթացը կշարունակվի` մինչև նոյեմբերի 25-ը` ժամը 24։00-ն։ Այս տարվա մեր ծրագրերում է ռեակտիվ սարքավորումների` միջուկի, վերևի բլոկի, շոգեգեներատորների և դրանց խողովակների 100% ստուգումները»,- ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով` ԱԷԿ-ը կստուգվի 100%-ով։ Երկարացման ծրագրի համաձայն` կարգավորող մարմնին ընթացքում կներկայացվեն մինչև 2017 թվականի մայիս կայանի աշխատանքի հիմքերը։

Նախատեսվում է, որ 2017 թվականի գարնանը կերկարացվեն Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետները ևս 10 տարով` մինչև 2026 թվականը։

2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց մինչև 2026 թվականը երկարացնել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը` նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ձգձգման պատճառով։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը կիրականացվի 270 մլն դոլարի ռուսական պետական արտահանման վարկի և 30 մլն դոլարի դրամաշնորհի հաշվին։

Մեծամոր քաղաքի մոտ գործող ատոմային էլեկտրակայանը միակն է տարածաշրջանում։ Ներկա պահին աշխատում է միայն երկրորդ բլոկը` 407,5 ՄՎտ հզորությամբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---