ՀՀ ԱԳՆ. Ալիևը հրապակավ խոստովանել է, որ Բաքվին հորդորում են ճանաչել ԼՂ անկախությունը

ՀՀ ԱԳՆ. Ալիևը հրապակավ խոստովանել է, որ Բաքվին հորդորում են ճանաչել ԼՂ  անկախությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ: Այսպիսի հայտարարություն է արել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները:

Ադրբեջանի նախագահը ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում:

«Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։

Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառվում, որ ապագայում Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, սակայն, առայժմ երկիրն իրեն վստահ է զգում իր կարգավիճկում: «ԵՏՄ երկրների հետ մեր տնտեսական, նաև քաղաքական, գործակցության այսօրվա ձևաչափը բավականին ամուր է: Ինտեգրման ճանապարհով գնալու համար մոտիվացիա է հարկավոր: Այն կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական, ցանկացած այլ բնույթի: Այժմ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Ընթերցեք նաև. Շարմազանով. Ալիևն ուզի, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---