Ավստրալիայում բռնկված iPhone 7-ը կարող էր մեքենայի հրկիզման պատճառ դառնալ (վիդեո)

Ավստրալիայում բռնկված iPhone 7-ը կարող էր մեքենայի հրկիզման պատճառ դառնալ

PanARMENIAN.Net - Ավստրալիայում բռնկված iPhone 7-ը կարող էր մեքենայի հրկիզման պատճառ դառնալ: Apple-ն արդեն հայտարարել է, որ իրազեկված է կատարվածի մասին և հետաքննում է միջադեպը:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի բնակիչ Մեթ Ջոնսը, առավոտյան սերֆինգի դասից հետո մոտենալով ավտոմեքենային, տեսել է, որ մեքենայի խցիկը պատված է ծխով:

Ըստ նրա, ծխածածկույթն այնքան թանձր է եղել, որ պատուհանի ապակուց ոչինչ հնարավոր չի եղել տեսնել: «Բոլոր պատուհանները սևացած էին: Բացելով դուռը` զգացի տաք օդի հոսքը, ծուխը նստատեղին դրված տաբատից էր բարձրանում»,-ասել է Ջոնսը Yahoo 7News-ին տված հարցազրույցում, գրում է Ինտերֆաքսը:

Ըստ Ջոնսի, նա տեսել է, որ վերջերս գնված սմարթֆոնն ուղղակի հալվում է: Նա հավելել է, որ թողել էր սմարթֆոնը տաբատի գրպանում, երբեք վայր չի գցել այն և կողմնակի լիցքավորման սարքեր չի օգտագործել:

Ավելի վաղ iPhone 7-ի նոր մոդելը պայթել էր օգտատիրոջ ձեռքում չինական Չժենչժոու քաղաքում: Միջադեպը տեղի է ունեցել, երբ տղամարդը փորձել է տեսահոլովակ նկարահանել: Հեռախոսը երկու մասի է բաժանվել, իսկ սմարթֆոնի օգտատերը ձեռքերի և դեմքի թեթև վնասվածքներ է ստացել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---