Սիրիայի բանակն ավիահարված է հասցրել Անկարայի սատարած ընդդիմության դիրքերին26 հոկտեմբերի 2016 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերի ուղղաթիռը ավիահարված է հասցրել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի դիրքերին, Մարի քաղաքի մոտ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը: Սա առաջին հարվածն է, որ Սիրիայի կառավարական ուժերը հասցնում են Անկարայի աջակցությունից օգտվող ընդդիմադիր ուժերի դիրքերին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից հետո: «Սիրիական ռեժիմի ուղղաթիռը տակառային ռումբեր է նետել սիրիական ընդդիմության դիրքերի վրա Թել Նաիֆ բնակավայրի մոտ: Զոհվել է Սիրիայի ազատ բանակի 5 մարտիկ, ևս 5-ը վիրավորվել է: Դիրքերի մոտ նաև ականապատ մեքենա է պայթել, որը կառավարում էր ԻՊ անդամ մահապարտ ահաբեկիչը` զոհվել է Սիրիայի ազատ բանակի 2 մարտիկ, վիրավորվել է 21-ը, վնասվել է 7 տրանսպորտային միջոց»,-ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: Սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքն ԻՊ ահաբեկիչներից մաքրելուն ուղղված գործողության շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերի լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ: Ջերաբլուսի վերահսկողությունն արդեն իրենց ձեռքը վերցրած սիրիական զինված ընդդիմությունը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ շարժվում է դեպի Մանբիջ քաղաք, որը Սիրիայի քրդերը վերջին շրջանում կարողացել էին գրավել ԻՊ զինյալներից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |