Իսպանիան ծրագրում է 2008 թվականին Հայաստանի մայրաքաղաքում դեսպանատուն բացել

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսին: Կողմերն անդրադարձան ղարաբաղյան խնդրի կարգավորման խաղաղ գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությանը, ինչպես նաեւ հայ-իսպանական երկկողմանի հարաբերություններին: Ընդգծվեց երկու պետությունների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնադրման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը: Իսպանիայի արտգործնախարարը հայտնեց 2008-ին Հայաստանում դեսպանություն բացելու մտադրության մասին: Ի պատասխան, նախարար Օսկանյանը նշեց, որ Հայաստանը ծրագրում է առաջիկայում հանդես գալ փոխադարձ նախաձեռնությամբ: Նախարարները պայմանավորվեցին առանձնահատուկ ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցությանը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Հանդիպման վերջին նախարար Մորատինոսը հրավիրեց ՀՀ արտգործնախարարին պաշտոնական այց կատարել Իսպանիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---