Կարապետյան. Գազ մատակարարող ընկերությունը բյուջեից չի սուբսիդավորվում

Կարապետյան. Գազ մատակարարող ընկերությունը բյուջեից չի սուբսիդավորվում

PanARMENIAN.Net - ՀՀ գազ մատակարարող ընկերությունը չի սուբսիդավորվում կառավարության կողմից: Այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նոյեմբերի 3-ի նինտում:

«Բյուջեն, կառավարությունը գազ մատակարարող ընկերությանը չի սուբսիդավորում՝ ոչ ստվերային, ոչ ուղիղ, ոչ մի ձև»,- հայտարարել է Կարապետյանը՝ նշելով, թե այս հարցի շուրջ որոշակի թերըմբռնում կա:

«Գազպրոմ Արմենիան» փորձում է մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա, ընդլայնվի և բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա ակտիվ շուկայի մեծացման հաշվին աշխատել, որպեսզի բիզնեսը շահավետ դառնա»,- վստահեցրել է վարչապետը՝ հիշեցնելով, որ սպառողների համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար դարձել է 100 դրամ, գրում է A1+-ը:

Նոյեմբերի 1-ին հայտնի է դարձել, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով՝ գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։

Կարդացեք նաև՝ Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծ կներկայացվի կառավարությանը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---