15 երկրի ՀՀ դեսպանատներ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ կունենան![]() 10 նոյեմբերի 2016 - 12:34 AMT PanARMENIAN.Net - 15 երկրի ՀՀ դեսպանատներում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ կլինեն: Կառավարության նոյեմբերի 10-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը արտգործնախարարին հանձնարարել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ շաբաթը մեկ անգամ քննարկել այն հարցը: Վարչապետը նշել է, որ նման խնդրանքով դիմել են հենց ՏՏ ոլորտի ներկայացուցիչները: Վարչապետը շեշտել է, որ սա լրացուցիչ ծախսեր չի առաջացնելու բյուջեի վրա, գրում է Aysor.am-ը: «Ծախսերը հոգալու է ՏՏ ոլորտը», - ասել է Կարապետյանը: Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկել է մտածել այս ուղղությամբ. «Գուցե նման հարթակ ստեղծեք նաև ձեզ մոտ»: Կառավարությունում նոյեմբերի 8-ին տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումների ժամանակ Կարեն Կարապետյանն ասել է, որ ակնկալում է ՏՀՏ բնագավառի որակական փոփոխություններին միտված ծրագրեր, որոնք կարճաժամկետ հեռանկարում տեսանելի արդյունք կտան և կնպաստեն ոլորտի աշխուժացմանը: Կարդացեք նաև՝Վարչապետ. Բանկերը կարող են օրինապահ հարկատուների համար արտոնյալ պայմաններ սահմանել Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |