Զինվորների ապահովագրական վճարի ավելացման ծրագիրը՝ ՊՆ և մտավորականների քննարկման առանցքում

Զինվորների ապահովագրական վճարի ավելացման ծրագիրը՝ ՊՆ և մտավորականների քննարկման առանցքում

PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ:

Կառավարության որոշման համաձայն՝ հօգուտ պաշտպանության նախարարության նորաստեղծ հիմնադրամի յուրաքանչյուր աշխատողից ամսական 1000 դրամ կգանձվի:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, կիրառման և արդյունավետ կառավարման մեխանիզմների ձևավորման, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության, թափանցիկ վերահսկման անհրաժեշտության և այլ հարցերի մասին:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ քննարկվող նախաձեռնության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել հանրության տարբեր տեսակետները:

2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետև, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն և համապատասխանաբարար՝ 250, 150 և 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաև այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի համար։

Կարդացեք նաև՝ ԿԲ պաշտոնյա. Զինվորներին ապահովագրող հիմնադրամը պետբյուջեից առանձին է լինելու

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---