Վիգեն Սարգսյան. Իրավական հիմք է պետք, որով ռուսական ռազմակայանը կներգրավվի ՀՀ պաշտպանությանը

Վիգեն Սարգսյան. Իրավական հիմք է պետք, որով ռուսական ռազմակայանը կներգրավվի ՀՀ պաշտպանությանը

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական համատեղ զորախմբի ստեղծումը կտա իրավական հիմք, որով անհրաժեշտության դեպքում ՀՀ տարածքում տեղակայված ռուսական զորքերը կմասնակցեն Հայաստանի պաշտպանությանը, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգության պարագայում ռուսական 102-րդ ռազմաբազան, որը գտնվում է Գյումրիում, պետք է ևս ներգրավվի պաշտպանության գործին և դրա համար պետք է իրավական հիմք: Տվյալ դեպքում իրավական հիմքն այս միջազգային պայմանագիրն է», - բացատրել է Վիգեն Սարգսյանը:

«Մեզ պետք է իրավական հիմք, որով կկարողանանք Հայաստանի տարածքում գտնվող ռուսական զորքերը ներգրավվենք Հայաստանի պաշտպանությանը», - ընդգծել է նա:

Ավելի վաղ, Վիգեն Սարգսյանը նշել էր, որ Զինված ուժերի միացյալ խմբի հիմնական խնդիրը՝ Հայաստանի և Ռուսաստանի դեմ ռազմական հարձակման (ագրեսիայի) նախապատրաստման բացահայտումն ու կասեցումն է:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջին արտերկրյա պաշտոնական այցը կատարում է նոյեմբերի 27-30-ին` Ռուսաստանի Դաշնություն, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել «Զինված ուժերի միացյալ խմբի մասին» միջպետական պայմանագիրը:

Ընթերցեք նաև. ՊՆ. «1000 դրամի» հիմնադրամի գործունեությունը լինելու է հստակ, թափանցիկ ու վերահսկելի

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---