Բաքուն պատրաստ է գնել ռուսական գազը ՀՀ հասցնող գազատարի օպերատորի բաժնետոմսերը

Բաքուն պատրաստ է գնել ռուսական գազը ՀՀ հասցնող գազատարի օպերատորի բաժնետոմսերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը պատրաստ է քննարկել վրացական «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի գնման հարցը, եթե պաշտոնապես հայտարարվի վաճառքի մասին: Այդ մասին հայտնել է աղբյուրը SOCAR Georgia-ում, հայտնում է Haqqin.az-ը:

«Նավթի և գազի կորպորացիան» Հյուսիս-Հարավ գազամուղի օպերատորն է, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով առաքվում է Հայաստան:

«Դեռ կոնկրետ ոչ մի բան ասել հնարավոր չէ: Եթե բաժնետոմսերի վաճառքի մասին պաշտոնապես հայտարարվի, կդիտարկենք այդ հարցը, բայց դեռ ոչ մի բան չկա»,-ասել է աղբյուրը:

Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի կառավարությունը քննարկում է ֆոնդային բորսայում «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի 25 տոկոսի առաջնային տեղաբաշխման հարցը: «Եթե լինի համապատասխան շուկայական կոնյուկտուրա, մենք կընդունենք այդ որոշումը, սակայն ցանկանում ենք ավելի լավ պահի սպասել: Պետք է ասել, որ 2015-ին լավ պահ դրա համար չեղավ»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Առաջին անգամը չէ, ոբ Վրաստանում քննարկման է դրվում այս հարցը: Հարցը բարձրացվել է 2011-ի աշնանը, 2012-ի գարնանը, սակայն գործընթացը կասեցվել է կապիտալի շուկայում անբարենպաստ վիճակի պատճառով: Վրաստանի այն ժամանակվա իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր չեն վաճառել բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, սակայն հանեցին օրենսդրական արգելքն ու միջազգային բորսաներում պետական ընկերությունների բաժնետոմսների անսահմանափակ տեղաբաշխման իրավունք տվեցին կառավարությանը:

Ընթերցեք նաև. Վրաստանը կարող է մասնակի վաճառել Հայաստանին ՌԴ-ից գազ մատակարարող գազամուղը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---