Fitch Ratings. Երևանին տրվել է B+ գնահատականը![]() 5 դեկտեմբերի 2016 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Երևանին տվել է B+ գնահատականը` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ արժեթղթեր թողարկող էմիտենտի դեֆոլտային վարկանիշի (ԷԴՎ) մասով: Գործակալության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ գնահատականը «կայուն» է: «Երևանի վարկանիշն արտացոլում է քաղաքացիների համար առկա թույլ ինստիտուցիոնալ միջավայրը, ինչի մասին վկայում է նաև վարկանիշի կրճատումը: Վարկանիշը նաև արտացոլում է Երևանի կարգավիճակը` որպես Հայաստանի մայրաքաղաքի, կառավարության կողմից մշտական ներդրումային աջակցության պայմաններում բյուջեի կատարման արդյունավետությունը, ինչպես նաև` առանց պարտքերի առկա կարգավիճակը», - ասված է հաղորդագրությունում, գրում է Panorama.am-ը: Երևանի քաղաքապետարանի և Fitch Ratings գործակալության միջև սեպտեմբերի 16-ին ստորագրվել էր գործակցության համաձայնագիր` Երևանին միջազգային վարկանիշի շնորհման վերաբերյալ: Հայաստանի վարկանիշի տրամադրմամբ զբաղվում են միջազգային երկու գործակալություններ` Fitch Ratings—ը և Moody’s-ը: Այս տարվա հուլիսի 23-ին ևս Fitch Ratings-ը Հայաստանին տվել էր «B+» գնահատականը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |