ՀՀ-ն և Իրանը մտադիր են ակտիվացնել էլէներգիայի փոխանակումը

ՀՀ-ն և Իրանը մտադիր են ակտիվացնել էլէներգիայի փոխանակումը

PanARMENIAN.Net - Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը Թեհրանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպմանը կոչ է արել ակտիվացնել էլէներգիայի փոխանակումը երկրների միջև:

«Իրանի և ՀՀ միջև փոխանակման ծավալը ենթակառուցվածքային նախագծերի իրականացումից հետո կարող է հասցվել 1200 ՄՎտ»,-ասել է Չիթչիանը:

Այժմ էլէլնեգիայի առաքման ծավալը հասնում է 300 ՄՎտ հզորության: Իրանի էներգետիկայի նախարարը մատնանշել է այնպիսի նախագծերի իրականացումը, ինչպիսիք են էլեկտրահաղորդիչ երրորդ գծի կառուցումը, Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը և տարբեր համաձայնագրերը գազի և նավթաքիմիական ոլորտներում, որոնք երկու երկրների ջերմ հարաբերությունների վկայությունն են:

Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով:

Իրան-Հայաստան երրորդ ԷՀԳ 400կՎ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը 3 անգամ կավելանա: Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը:

2016-ի հուլիսի 26-ին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա: Գործադիրի օգոստոսի 4-ի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---