83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ. ԱԺ-ն հաստատել է 2017-ի պետբյուջեն 8 դեկտեմբերի 2016 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին քվեարկությամբ հաստատել է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Կառավարության ներկայացրած փաստաթղթին կողմ է արտահայտվել 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ դեմ քվեարկելու կոչ է հնչեցրել ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանը՝ հայտարարելով, որ այս բյուջեն «ոչ մի սանտիմետր քայլ առաջ չէ»: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարությունն իր բերած նախագծի քննարկմանը «մեղմ ասած՝ ամբողջական կազմով չէր» ներկա և հորդորել «դրայվով դեմ քվեարկել»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերահաստատել է՝ իրենք դեմ են քվեարկելու, իսկ բյուջեի նախագիծը համարել է գրավոր խոստովանություն այն մասին, որ կառավարությունն ի վիճակի չէ զարգացնել երկիրը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս հայտարարել է՝ այս բյուջեում որևէ առաջխաղացում չկա ոչ կրթության, ոչ էլ առողջապահության ոլորտներում: «Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները ոչ մի սպասելիք չունեն»,- ասել է Բիշարյանը, վերահաստատելով՝ իրենք ևս դեմ են քվեարկելու: Գործադիրը դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին: Պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, որից հետո սահմանված կարգով՝ Ազգային ժողով: Ազգային ժողովում պետբյուջեի նախագծի քննարկումների արդյունքներով կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից ստացել է 339 առաջարկություն: Կարդացեք նաև՝ 2017-ի պետբյուջեի եկամուտների և ծախսերի ծավալը կարող է ավելանալ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |