ՀՀ-ն $55 մլն կստանա մարզերում զբոսաշրջության զարգացման համար16 դեկտեմբերի 2016 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրած 55 մլն դոլարի վարկային համաձայնագիրը` Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացման նպատակով, հայտնում է ԱՌԿԱ-ն։ Համաձայնագիրը ներկայացնելիս տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի` 14.5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով։ «Տեղական տնտեսությունը և ենթակառուցվածքի զարգացման ծրագիրը» վարկային համաձայնագրի շրջանակում հինգ տարվա ընթացքում տրամադրվելիք միջոցները կուղղվեն Հայաստանի ենթակառուցվածքային ծառայությունների և ինստիտուցիոնալ հնարավորությունների բարելավմանը»,– նշել է Խաչատրյանը։ Ըստ նրա, դրանով իսկ օժանդակություն կցուցաբերվի զբոսաշրջության զարգացմանն Արարատի, Վայոց Ձորի, Լոռու և Կոտայքի մարզերում։ Ծրագիրն ուղղված է զբոսաշրջիկների թվի աճին, ինչը կկատարվի ենթակառուցվածքային ներդրումների, քաղաքների և մշակութային ժառանգության վերածնման, ինչպես նաև մասնավոր հատվածի ներդրումների խթանման հաշվին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին |