ՀԱՊԿ-ի արձագանքն Ադրբեջանի հարձակմանը. ՀԱՊԿ անդամ պետության դեմ նման գործողությունը սադրիչ է29 դեկտեմբերի 2016 - 15:42 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ քարտուղարությունում առանձնակի մտահոգությամբ են ընկալել տեղեկությունը ՀՀ Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին: Այս մասին ավում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ: Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում: «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունները դիտարկում ենք որպես սադրիչ, հատկապես սյուն թվականի ապրիլին ԼՂՀ-ում ծանր զինատեսակների և զրահատեխնիկայի կիրառմամբ ծանր միջադեպի ֆոնին: Թվում էր թե, հաշվի առնելով այն ջանքերը, որ գործադրվեցին երկու կողմից, ինչպես նաև մի շարք պետությունների նախագահների կողմից, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես ավելի ակտիվ կընթանա: Սակայն, վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող հաղորդագրությունները հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների կանոնավոր խախտումների մասին, առավել ևս դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը, որի հետևանքով զինծառայողներ են զոհվել, լուրջ մտահոգություն են առաջացնում»,-ասվում է ՀԱՊԿ հայտարարության մեջ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |