Շփման գծում հրադադարը խախտվել է մոտ 40 անգամ․ Հայկական կողմը չի կրակել

Շփման գծում հրադադարը խախտվել է մոտ 40 անգամ․ Հայկական կողմը չի կրակել

PanARMENIAN.Net - Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը ամբողջությամբ գտնվում է հայկական ուժերի վերահսկողության ներքո, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---