2016-ին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 12%-ով

2016-ին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 12%-ով

PanARMENIAN.Net - 2016-ին 2015-ի համեմատ ՀՀ օդանավակայաններում գրանցվել է ուղևորահոսքի 10.4 տոկոս աճ կամ ուղևորահոսքի տարբերությունը կազմել է մոտ 200.000 մարդ:

2016-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2.105.540 մարդ՝ 2015-ի ուղևորահոսքը գերազանցելով 12 տոկոսով, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

2016-ին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը հատել է 2 միլիոնի շեմը՝ 1992-ից ի վեր գրանցելով ամենաբարձր ցուցանիշը: 2016-ին Երևանից մեկնել է 1.048.153 ուղևոր և ժամանել է 1.057.387 ուղևոր, իսկ 2015-ին մեկնածների թիվը կազմել է 944.373 ուղևոր, ժամանածներինը՝ 935.294 ուղևոր:

2016-ին ժամանող ուղևորների քանակը շուրջ 8500-ով գերազանցել է մեկնող ուղևորների քանակին: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևորահոսքը կազմել է 189.018 մարդ՝ գրանցելով 23.4 տոկոս աճ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2016-ին բեռնափոխադրումը կազմել է 18.269 տոննա ապրանք, որը 80,4 տոկոսով ավելին է, քան 2015-ին է եղել:

2016-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել 9266 թռիչք- վայրէջ՝ գրանցելով 2,8 տոկոս աճ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ:

Ութ ամսվա դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2016-ին ուղևարահոսքը կազմել է 12.421 ուղևոր, բեռնափոխադրումը՝ 4.2 տոննա ապրանք: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևարահոսքը կազմել է 2557 մարդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---