Նալբանդյանն ու Լավրովը Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր են քննարկել

Նալբանդյանն ու Լավրովը Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Մոսկվայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը նախարարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016-ի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է, թե ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում 1994 թվականին կնքված հրադադարից ի վեր պահանջում է ազատել ԼՂ «գրավյալ տարածքները», սակայն բացառապես առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պահին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---