Հայաստանում նախամարդու մոտ 2 մլն տարվա վաղեմության բնակավայր է հայտնաբերվել23 հունվարի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2 մլն տարվա վաղեմության մարդու բնակավայր է հայտնաբերվել: Ըստ փորձագետների, դա գիտությանը հայտնի ամենահին նման վայրերից է, գրում է naked-science.ru-ն: Հայտնագործության մանրամասները ներկայացրել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Նյութական պատմության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Լապշինը: Բնակավայրը հայտնաբերվել է վաղ պալեոլիթի քարանձավներից մեկում տարվող աշխատանքների ժամանակ: Պեղումների հստակ տեղը չի նշվում: Դա մարդկության պատմության այն շրջանն է, որը սկսվել է պալիոցենի դարաշրջանի ավարտիից հետո: Մ.թ.ա 2,6-150.000 տարիներին Homo habilis-ը նման էր դրիոպիտեկներին և ավստրալոպիտեկներին, սակայն նրա սոցիալական հարաբերություններն ավելի բարդ էին, ավելի զարգացած: Նրանք ապրում էին բնության հաշվին` սկսելով օգտագործել քարե գործիքներ ու կրակ: Որպես հիմնական զբաղմունք որսն էր ու հավաքչությունը: Նույն շրջանում է հայտնվում նաև ձկնորսությունը: Ըստ Լապշինի, Հայաստանում հայտնաբերված բնակավայրը գիտությանը հայտնի հնագույն բնակավայրերից է: Ըստ նրա, գիտնականների համար անսպասելի էր նման բան պեղելն Անդրկովկասում: Այժմ հնագիտական պեղումները շարունակվում են Վասիլի Լյուբինի ղեկավարությամբ: Ավելի վաղ նախնադարյան մարդու բնակավայր էր հայտնաբերվել Անդերում: Հետքերը հայտնաբերվել են ծովի մակերևույթից 4.500 մ բարձրության վրա: Գիտնականները դժվարանում են ասել, թե ինչպես էին մեր նախնիներն ապրել նման բարդ բարձր լեռնային պայմաններում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |