Ռուսական գազի ներկրումը ՀՀ 2016-ին կրճատվել է 2.6%-ով

Ռուսական գազի ներկրումը ՀՀ 2016-ին կրճատվել է 2.6%-ով

PanARMENIAN.Net - Ռուսական գազի ներկրումը Հայաստան 2016-ին նվազել է` հասնելով 1.87 մլրդ խմ 2015-ի 1.92 մլրդ խմ դիմաց: Այս մասին ասվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման համար նախապատրաստված նյութերում:

«Հայաստանի գազամատակարարումը գործնականում ամբողջությամբ կախված է ռուսական գազի առաքումից, որն իրականացվում է Վրաստանի տարածքով: 2016-ին առաքվել է 1.87 մլրդ խմ գազ (2015-ին`1.92 մլրդ խմ)»,-ասվում է նյութերում:

Ըստ նախարարների կաբինետի նյութերի, երկու երկրների գործակցության մյուս խոշոր ոլորտը գործակցությունն է գազի շուկայում: Մասնավորապես, ըստ ՏԱՍՍ-ի, ռուսական «Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է, որի հիմնական գործառույթն է գազի մատակարարումը Հայաստանի ներքին շուկայում, հայտնում է angi.ru-ն:

Ընդհանուր առմամբ, «Գազպրոմը» ՀՀ տարածքում գազաէներգետիկ օբյեկտների ֆինանսավորմանը հատկացրել է մոտ 550 մլն դոլար, այդ թվում` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման և Իրան-ՀՀ գազատարի շինարարության մասնակցության համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---