Freedom House. ՀՀ-ն և Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» երկրներից են

Freedom House. ՀՀ-ն և Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» երկրներից են

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2017» ամենամյա զեկույցը, որում ամփոփված է ժողովրդավարական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրում 2016-ին։

Երկրները դասակարգված են երեք խմբով` ազատ, մասամբ ազատ և անազատ, հիմք է ընդունվել «քաղաքական իրավունքներ» և «քաղաքացիական ազատություններ» ինդեքսներով ստացած միավորները, որոնց դեպքում 1-ը ժողովրդավարության առավելագույն մակարդակն է, իսկ 7-ը` վերջինիս բացակայությունը:

Զեկույցում Հայաստանը, ինչպես և 2015-ին, շարունակել է մնալ «մասամբ ազատ» երկրների խմբում՝ ստանալով քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատություններ կատեգորիաներով միջինացված 45 միավոր:

Նույն կատեգորիայում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ 33 միջինացված միավորով: Զեկույցի հեղինակները թե Հայաստանի և թե Լեռնային Ղարաբաղի դեպքում ժողովրդավարական հետընթացի որևէ միտում չեն արձանագրել, գրում է Ա1+-ը:

Ադրբեջանին վերաբերող հատվածում հեղինակները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահը սահմանադրական հանրաքվեի միջոցով մեծացրել է իր ավտորիտար իշխանությունը, իսկ հանրաքվեն էլ տեղի է ունեցել իշխանությունների կողմից տոտալ վերահսկողության պայմաններում:

Թուրքիան «մասամբ ազատ» երկրների ցանկում է, սակայն թե քաղաքացիական և թե քաղաքական ազատությունների մասով երկրում արձանագրված են լուրջ հետընթացներ:

Freedom House-ը 2015-ի ավարտին բնութագրել է Հայաստանը որպես համացանցում ազատ երկիր` 28 միավորով: Ավելի ուշ, 2016-ի ապրիլին, կազմակերպությունը ՀՀ-ն համարել է «անազատ» ԶԼՄ-ների իրավունքների տեսակետից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---