Ռոուհանին ԼՂ հարցը կքննարկի Պուտինի հետ Մոսկվա այցի ժամանակ

Ռոուհանին ԼՂ հարցը կքննարկի Պուտինի հետ Մոսկվա այցի ժամանակ

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մտադիր է այցելել Մոսկվա, որի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կքննարկի նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Լևան Ճաղարյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ռոուհանիի այցը նախատեսվում է մարտի վերջին: ՌԴ ղեկավարության հետ հանդիպմանը կքննարկվեն երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը, հարաբերությունները քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում: Բացի այդ, անկասկած, ուշադրության կենտրոնում կլինի փոխգործակցությունը տարածաշրջանային քաղաքականության օրակարգի առավել սուր հարցերը, ինչպիսիք են, օրինակ, իրավիճակն Աֆղանստանում, Կասպից ծովի թեման, ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է դեսպանը:

Ըստ նրա, այցի շրջանակում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն:

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այդ մասին Երևանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ 2016-ի դեկտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո:

«Իրանի համար Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամական երկրներ են, և մենք հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ականատեսները կդառնանք։ Դա բխում է նաև տարածաշրջանի շահերից։ Այդ խնդիրը ռազմական լուծում չունի: Մենք ուզում ենք լուծումը տեսնել խաղաղ ճանապարհով», - հայտարարել էր Հասան Ռոուհանին։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---