Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողները բողոքել են Ցեղասպանության ժխտման դեմ11 փետրվարի 2017 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիան (ASA at UCLA) փետրվարի 9-ին կազմակերպել է ամենամյա «Մերժման ստվերը» ակցիան, որի նպատակն էր տեղեկացնել 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Ակցիայի մասնակցիները շրջել են համալսարանական քաղաքում «Ցեղասպանության վերջին փուլը ժխտումն է», «Չպատժված հանցանքը խրախուսված հանցանք է», «Մի ժխտեք մեր պատմությունը» պաստառներով՝ արտահայտելով իրենց բողոքը ցեղասպանության փաստը ժխտող պետությունների նկատմամբ, հայտնում է «Երկիր մեդիան» ասոցիացիայի ֆեյսբուքյան էջի վրա հղումով: «Մենք հավաքվեցինք ողջ մայրցամաքից և միահամուռ ցույց տվեցինք, որ հայերը ցեղասպանությունը հիշում են ոչ միայն ապրիլին` մենք պայքարում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման համար ողջ տարին: Ճանաչման համար պայքարը չի կարող ավարտվել քանի դեռ Թուրքիան, Միացյալ Նահանգները և էլի մի շարք պետություններ չեն ճանաչել ցեղասպանության փաստը: Շնորհակալ ենք բոլորին ովքեր ներկա էին «Մերժման ստվերը» ակցիային: Ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն Կալիֆորնիայի համալսարանի, այլ նաև ողջ սփյուռքի համար»,- նշված է: ԱՄՆ 44 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |