Կուալա Լումպուրում առաջին անգամ հայկական պատարագ մատուցվեց

Կուալա Լումպուրում առաջին անգամ  հայկական  պատարագ մատուցվեց

PanARMENIAN.Net - Կուալա Լումպուրի Սբ Միքայել հրեշատակապետ եկեղեցում (ռուս ուղղափառ) առաջին անգամ մատուցվել է պատարագ՝ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանի առաջնորդությամբ:

Յազիչյանը Մայանմարի և Բանգլադեշի հոգևոր ներկայացուցիչն է Արևելքում: Պատարագին ներկա էին համայնքի բոլոր անդամները, հյուրեր, հայեր, որոնք բնակվում են Մալազիայի Ջոհոր Բահրու շրջանում, ինչպես նաև Ինդոնեզիայում բնակվող հայեր։

«Մալազիայում այսօր չունենալով Հայ Առաքելական եկեղեցի՝ բարձր գնահատանքի է արժանի այն ջանք ու եռանդը, սերն ու նվիրումը, որ չի խնայվել այս գեղեցիկ տեսլականն իրականություն դարձնելու համար», - ասել է Զավեն վարդապետ Յազիչյանը:

Արարողություններից հետո եկեղեցու սրահում տեղի է ունեցել ճաշկերույթ:

Հարավ-Արևելյան Ասիայում հայերը բնակություն են հաստատել դեռևս 16- 17-րդ դարերից։ Այնտես հաստատվելով և հայ համայնքներ ձևավորելով՝ նրանց առաջնային նպատկ է եղել պահպանել սեփական լեզուն, հավատքը և մշակույթը։ Հնում հայերը Մալայզիա են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից ու արմատավորվել են Մալակկա թերակղզում, որը Հարավ-Արևելյան Ասիայի թերակղզիներից է՝ Հնդկաչին թերակղզու հարավային մասը։

Հայերը հաստատվել են Պենանգ նահանգ ի Ջորջթաուն քաղաքում և շատ կարճ ժամանակում վճռորոշ դեր են ունեցել նահանգի տնտեսական, մշակությանին և ճարտարեապետական ձևավորման պատմությունը մեջ: Մինչև այսօր Ջորջթաուն քաղաքում, ամենահայտնի փողոցն անվանում է Արմենիան Սթրիթ կամ Լեբուհ Արմենիա (Armenian Street, Lebuh Armenian): Այս փողոցն իր շինություներով Պենանգի պատմության անջնջելի մասնիկն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---