Զատուլին. Լապշինի արտահանձնումով ԱՊՀ-ում վտանգավոր նախադեպ է ստեղծվել

Զատուլին. Լապշինի արտահանձնումով ԱՊՀ-ում վտանգավոր նախադեպ է ստեղծվել

PanARMENIAN.Net - ԱՊՀ տարածքում վտանագվոր նախադեպ է ստեղծվել, ըստ որի միջպետական և միջազգային օրակարգի բարդ հարցերը հասվցում են երրորդ երկրների քաղաքացիների հետապնդման, որոնք հակամարտության մասնակիցներ չեն: Այդ մասին ասվում է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հոդվածում`նվիրված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Զատուլինը հիշեցնում է, որ «Լապշինի ամբողջ մեղքն այն է, որ նա չարտոնված այց է կատարել Լեռնային Ղարաբաղ, որի համար նրան 8 տարվա ազատազրկում է սպառնում»:

«Բողոքարկումներն ու բազմաթիվ միջնորդությունները ձերբակալվածին ազատ արձակելու վերաբերյալ ինչպես ռուսական կողմից, այնպես էլ Իսրայելից, որոնց քաղաքացին է Լապշինը, անպատասխան մնացին Մինսկի կողմից: Այդպիսով, ԱՊՀ տարածքում վտանգավոր նախադեպ է ստեղծվում ըստ որի միջպետական և միջազգային օրակարգի բարդ հարցերը, որոնց հանգուցալուծման համար տարիներ շարունակ աշխատում են պաշտոնական կողմերը, ինչպես օրինակ ղարաբաղյան հակամարտության դեպքում, հանգեցվում են երրորդ երկրների քաղաքացիների հետապնդման, որոնք ոչ մի մասնակցություն չունեն հակամարտությանը»,-ասվում է հոդվածում:

Հեղինակը գրում է, որ «ՌԴ քաղաքացին, առանց նրա համաձայնության և հակառակ նրա կարծիքին, փոխանցվում է մի պետության կողմից մյուսին քաղաքական դրդապատճառով ազատազրկվելու համար»:

«Հատկապես տարակուսելի է այն փաստը, որ որոշումը կայացվել է Բելառուսում, որը ՌԴ հետ Դաշնային միության, ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ է, այսինք ամենասերտ հարաբերություններն ունի:

Ես ծանոթ չեմ Լապշինին: Սակայն շատ ցավալի է, որ ադրբեջանական կողմն ընտրել է քաղաքացիական անձին` բլոգերին ու լրագրողին, հետապնդելու ճանապարհը որպես ԼՂ համար պայքարում ինքնահաստատվելու միջոց»,-գրում է Զատուլինը:

Ըստ նրա, Ադրբեջանի այդպիսի վրեժխնդրությունը միայն նվաստացնում է Ադրբեջանի հեղինակությունն այն երկրների հասարակական դաշտում, որոնց կարծիքը պիտի որ կարևոր լինի նրա համար: Դա ստիպում է հիշել «ազգային հզորության այնպիսի ապացույցի մասին», ինչպիսին է Հունգարիայից փրկագնի դիմաց մանյակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Բաքվին, որտեղ նրան ազգային հերոսի կոչում շնորհվեց»:

«Ես ամաչում եմ Ալեքսանդր Լուկաշենկոյի և մեր Դաշնային պետության համար: Եթե այն, իհարկե, դեռ գոյություն ունի: Համաձայնեք, վերջին շրջանում դա կասկածներ է հարուցում` մեր ժամանակակից պատմության ամենաբեկումնային ու կրիտիկական պահերին մեր դաշնակցի վարքագծի և ՌԴ մասին նրա դատողությունների ֆոնին»,-ասվում է Զատուլինի հոդվածում:

Վերջում Զատուլինը հույս է հայտնել, որ ՌԴ ԱԳՆ-ն կհասնի Լապշինի վերադարձմանը: «Հակառակ դեպքում մերձավոր արտերկրում քաղաքական կամ տնտեսական դրդապատճառներով օտարերկրյա քաղաքացիներով «առևտրի» համաճարակը կանդրադառնա կրկին իրենց համար ամառային Ղրիմը բացահայտած ՌԴ շարքային քաղաքացիների վրա»,-եզրակացրել է նա:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---