Արամյան. 2018-ին ՀՀ-ն կարող է 4-5% տնտեսական աճ ապահովել

Արամյան. 2018-ին ՀՀ-ն կարող է 4-5% տնտեսական աճ ապահովել

PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանը կարող է հավակնել 4-5% տնտեսական աճ ապահովելուն: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Մեզ պետք է ավելի բարձր տնտեսական աճ, քան 3.2 տոկոսն է: Ես չեմ ուզում կոնկրետ թվեր ներկայացնել: Կարող եմ միայն ասել, որ այժմ մշակում ենք ապագա 3 տարվա համար Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ ՄԺԾԾ, որով հավակնելու ենք շատ ավելի բարձր թվերի, քան Կառավարության ծրագրով ամրագրված 3.2%-ն է: Առնվազն մյուս տարվանից կարող ենք հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի»,- ասել է նա՝ շեշտելով, որ պետք է իրատեսորեն նայել դրությանը:

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե 2008 թվականից ի վեր, երբ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, տնտեսական թվերը մշտապես նվազել են, նախարարը նշել է. «2002-ից 2008 թվականներին ամբողջ աշխարհում վերելքի ժամանակաշրջան էր, և դիտվում էր ուժեղ կապիտալ ներհոսք, ինչի արդյուքնում ոչ միայն Հայաստանը, այլև մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը կայուն տնտեսական աճ էին ապահովում: 2008-ից հետո անկման պարբերաշրջան էր: Ամբողջ աշխարհում տնտեսական ցիկլերը ունենում են կյանքի տևողղություն՝ 6-ից 11 տարի՝ անկում-կայունացում-վերելք: Մենք պետք է հաշվի նստենք այս ամենի հետ, այլ ոչ թե ձգտենք ամեն գնով ունենալ 6-7 տոկոս տնտեսական աճ»,- ասել էԱրամյանը:

Ավելի վաղ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, թե 2017-ին կապահովվի 3,2% տնտեսական աճ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---