Քարվաճառում շուտով խմելու և ոռոգման ջուրը շուրջօրյա կլինի24 փետրվարի 2017 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում ջրամատակարարման համակարգի կառուցման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Այս մասին տեղեկացրել է Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը և նշել, որ քաղաքը շուտով կունենա ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման շուրջօրյա ջրամատակարարում: «Ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից: 2016-ին Քարվաճառ քաղաքի վերին գոտում կառուցվել է 3 ջրավազան, որոնցում հոսող աղբյուրներից հավաքվում և ֆիլտրացվում են ջրերը: Ընդհանուր ջրային գիծը կազմում է 18 կիլոմետր, որի մոտ 2.3 կիլոմետրում աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս հատվածներում՝ շարունակվելու են մարտի կեսերից»,- ասել է Եղիշյանը և հավելել, որ աշխատանքների ժամանակավոր դադարեցումը կապված է եղանակային անբարենպաստ պայմաններով, հայտնում է «Արցախպրեսը»: Շահումյանի շրջվարչակազմի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ամռանն արդեն քաղաքը խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիներ չի ունենա, քանի որ ամբողջ ջրագծի աշխատանքների ավարտը նախատեսվում է մայիսին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն |