ՀՀ ՔԿ. ՊԲ-ում դիզվառելիքի հետ կապված խնդիրների մասով նյութեր, հաղորդումներ չենք ստացել 4 մարտի 2017 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակում դիզվառելիքի հետ կապված խնդիրների մասով ՀՀ քննաչական կոմիտեում գործ չի քննվում: «Ձեր կողմից մատնանշված դեպքի վերաբերյալ նյութեր, հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն չի ստացել», - PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Քննչական կոմիտեին հարց էր ուղղված, թե կոմիտեի վարույթում բանակին մատակարարվող դիզվառելիքի որակի մասով խախտումների հետ կապված որևէ գործ քննվում է կոմիտեում, թե ոչ: Հարցման մեջ նշված էր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում ասել է՝ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Վարչապետի խոսքով, պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, և շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: Հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո ձերբակալված պաշտոնատար անձանց գործերի շրջանակում կան վառելիքի հետ կապված խախտումներ, կոմիտեն չի պատասխանել: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 3-ին հայտարարել է, որՊաշտպանության բանակը ռազմական տեխնիկան չէր աշխատանցի, եթե չվստահեր մատակարարվող վառելիքի որակին: Պաշտպանության նախարարը հստակ պատասխան չունի բանակում անորակ վառելիքի հարցին՞ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |