Պաշտպանության նախարարը հստակ պատասխան չունի բանակում անորակ վառելիքի հարցին 3 մարտի 2017 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակը ռազմական տեխնիկան չէր աշխատանցի, եթե չվստահեր մատակարարվող վառելիքի որակին: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ինչպես հայտնի է, մարտի 1-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում մարտի 1-ին բանակում վառելիքի հետ կապված հայտարարություն է արել: Վարչապետի խոսքով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել էր վարչապետը: Մարտի 3-ին Վիգեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվել են` ինչպես է բանակին անորակ վառելիք վաճառվել: Պատասխանելով հարցին, Սարգսյանը հստակ մեկնաբանություն չի տվել, գրում է ArmLur.am-ը: «Եթե մենք վստահ չլինեինք մատակարարվող վառելիքի որակի վրա, իհարկե, տեխնիկան չէինք աշխատացնի», -ասել է նա: Ապա հավելել է. «Վարչապետի հայտարարությունը շատ ակտուալ և արդիական էր ու վերաբերում էր մեր պետական վերահսկողությանը մասնավոր մատակարարումների նկատմամբ: Եվ, որպես պաշտպանության նախարար, ես շատ կարևորում եմ այդ մոտեցումը: Որովհետև իրականում, ինչպես հասկանալի է, Պաշտպանության բանակն իր ձեռք բերած վառելիքի նկատմամբ իրականացնելով վերահսկողություն` միշտ հույս է դնում այն մասնավոր պաշարների վրա, որը թե′ որպես պետական պահուստ, տրված ի պահ մասնավոր մատակարարին, թե′ ծառայողական իրավիճակներում, կարող է պետք լինել օգտագործման համար»: Լրագրողի դիտարկմանը, որ վարչապետի հայտարարությունը վերաբերել է չաշխատող տեխնիկային, նախարարը չի պատասխանել: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |