Ազնավուր. Շարունակում ենք շնորհակալ լինել Ցեղասպանությունից հետո մեզ ընդունած երկրներին 9 մարտի 2017 - 09:18 AMT PanARMENIAN.Net - Հայերը շարունակում են շնորհակալ լինել այն երկրներին, որոնք ընդունել են նրանց 1915թ. Ցեղասպանությունից հետո: Այս մասին ասել է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, հաղորդում է La Tercera չիլիական պարբերականը: Աղբյուրը հայտնում է, որ շանսոնյեն մարտի 11-ին մենահամերգ է ունենալու Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։ «Երբ 1915-ի Ցեղսպանության հետևանքով հայերը ստիպված լքեցին իրենց տները, նրանց ապաստան տվեցին աշխարհի տարբեր երկրներ: Մենք աշխատում էինք հանգիստ, առանց ջանք խնայելու և ինտեգրվեցինք այդ հասարակություններում, քանի որ շատ տաղանդավոր ժողովուրդ ենք»,-ասել է Ազնավուրը, ներկայացնում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ 20-րդ դարի սկզբին աշխարհի տարբեր երկրներ արտագաղթած հայերը ձգտում էին հաջողության և բարձունքների հասան գրեթե բոլոր ոլորտներում: Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |