Հոկտեմբերի 10-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը դիտարկվելու է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերով կոմիտեում 2 հոկտեմբերի 2007 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը քննարկվելու է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերով կոմիտեում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Կոմիտեի կողմից այդ հարցի քննարկումն ու որոշումի ընդունումը հիմք կստեղծեն մարդու իրավունքների այս կարեւորագույն հարցի հաստատման համար:Հիշեցնենք, որ 106-րդ բանաձեւը` Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հաստատման մասին եւ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործման պարտավորության մասին ապրիլի 24-ի իր ելույթում, ներկայացվել է 2007 թվականի հունվարի 30-ին Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Նույնատիպ բանաձեւ է ներկայացրել սենատոր Դիք Դուրբինը: Այսօրվա դրությամբ բանաձեւն ստացել է 227 կոնգրեսականի եւ 31 սենատորի աջակցություն, ինչը բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակից ավելի է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |