Վրաստանում ԱՄՆ դեսպան. ԵԱՀԿ Մինսկի խումբը պատերազմը կանխելու միակ ճանապարհն է

Վրաստանում ԱՄՆ դեսպան. ԵԱՀԿ Մինսկի խումբը պատերազմը կանխելու միակ ճանապարհն է

PanARMENIAN.Net - ԼՂՀ հիմնախնդրի հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարևոր է այն պատճառով, որ սա միակ ճանապարհն է պատերազմը կանխելու: Այս մասին նշել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի Յան Քելլին, որը նախկինում եղել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

«Ամենակարևորն այն է, որ չլինի պատերազմ: Որովհետև, եթե լինի պատերազմ, ապա շատ դժվար կլինի կանխատեսելը՝ ինչ տեղի կունենա, և ինչպես այն կազդի Վրաստանի վրա: Թեև, ամենակարևորն, իմ կարծիքով, պատերազմը չի բխում ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Ադրբեջանի շահերից: Երկուսն էլ, ցավոք, շահ են փնտրում: Ես չեմ կարծում, որ Բաքուն ցանկանում է պատերազմել: Քանի որ նրանք գիտեն, որ այդ պատերազմը կոչնչացնի իրենց տնտեսությունը: Հայերը ևս չեն ուզում պատերազմ:

Ինչո՞ւ է այս պրոցեսում կարևոր Մինսկի խումբը: Քանի որ այս խմբի շնորհիվ կա երկխոսություն Երևանի և Բաքվի միջև: Ես կցանկանայի որ լիներ ավելի շատ երկխոսություն, բայց նրանք խոսում են միմյանց հետ արտգործնախարարների մակարդակով»,-նշել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական հակամարտության գոտում պատերազմի վերսկսումը, Jnews-ին հղումով գրում է Panorama.am-ը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վստահ են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և անրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ ամենաբարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը 2017-ի մարտի 13-ին:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---