ԱՄԷ-ից ընկերությունը ՀՀ արևային էներգիայի ոլորտում $100 մլն ներդրում կկատարի

ԱՄԷ-ից ընկերությունը ՀՀ արևային էներգիայի ոլորտում $100 մլն ներդրում կկատարի

PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ Ocean Holding ՍՊԸ միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Համագործակցությունը նպատակ ունի զարգացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքները և Ocean Holding ընկերությանը մեր երկրում արևային էներգիայի նախագծերում ներդրումների հնարավորություն տալու։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը և Աբու Դաբիի Առևտրի պալատը մարտի 22-ին Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպել են «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովը:

Ocean Holding-ը նպատակ ունի 2017-ից սկսած Հայաստանում ներդնել 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ ֆոտովոլտային կայաններ կառուցելու և դրանք գործարկելու՝ օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։

Նախարարությունը կդյուրացնի Ocean Holding-ի գործունեությունը Հայաստանում և կտրամադրի արևային էներգետիկայի ոլորտի մասին տեղեկատվություն։ Ներդրումները տեղի կունենան մի քանի փուլով։

Կարդացեք նաև՝ ՀՀ նախագահ. էմիրությունների գործարարներին առաջարկում ենք անընդհատ ընդլայնվող շուկա

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---