ՌԴ ԿԸՀ դիտորդները կհետևեն ՀՀ ԱԺ ընտրություններին

ՌԴ ԿԸՀ դիտորդները կհետևեն ՀՀ ԱԺ ընտրություններին

PanARMENIAN.Net - ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մայա Գրիշինան և հանձնաժողովի անդամ Սիյաբշահ Շապիևը 2017-ի ապրիլի 2-ին կմասնակցեն ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդի կարգավիճակով:

«2015-ի դեկտեմբերին ՀՀ պետական և ընտրական համակարգերը մեծ փոփոխությունների են ենթարկվել՝ անցում է կատարվել նախագահական հանրապետությունից խորհրդարանականի, խառը ընտրակարգից՝ համամասնականի: ՀՀ Ընտրական օրենսգրքում բազմաթիվ նորամուծություններ են արվել, օրինակ, օգտագործվելու են նոր տեխնոլոգիաներ: Հայաստանի փորձը մեզ շատ է հետաքրքրում»,-ասել է Գրիշինան, հայտնում է ՌԴ ԿԸՀ մամուլի ծառայությունը:

ՌԴ ԿԸՀ քարտուղարը Հայաստան կայցելի ՀՀ ԿԸՀ հրավերով, իսկ Շապիևը կգլխավորի ԿԸՀ պատվիրակությունը ԱՊՀ դիտորդների առաքելության կազմում:

ՀՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է 4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---