ՊՆ ղեկավար. Սահմանամերձ շրջանների բնակիչների զինումը շատ ճիշտ է![]() 30 մարտի 2017 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Սահմանամերձ շրջանների բնակիչների զինումը շատ ճիշտ առաջարկ է, որի վրա պաշտպանության նախարարությունն արդեն բավականին ժամանակ աշխատում է: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Շանթ» հ/ը «Հեռանկար» հաղորդման եթերում: «Վարչապետի որոշմամբ ձևավորվել է սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողով: Իհարկե, հասկանալի է, որ զենքն ունի դրան առնչվող բազմաթիվ վտանգներ, խնդիրներ և անհրաժեշտություն կա կարգավորումների, բայց այդ կարգավորումները կան: Մենք սկսել ենք շատ ինտենսիվ ծրագիր սահմանամերձ համայնքների աշխարհազորայինների հավաքների և մարզման: Ինձ զարմացրել է հատկապես կանանց ակտիվությունը, որոնք պնդում են, որ իրենք էլ, անպայման, մասնակցեն այդ ծրագրերին», - ասել է Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ «առնվազն գոնե որսորդական զենք սահմանամերձ համայնքներում, պետք է շատ ավելի հեշտացված համակարգով տրվի»: «Ինչ վերաբերում է այլ տիպի սպառազինությանը, ապա յուրաքանչյուր համայնքով մենք կազմում ենք հիմա առանձին անձնագիր` թվարկելով բոլոր խնդիրներն ու լուծումներ գտնելով», - ասել է պաշտպանության նախարարը: Մարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանն ասել է, որ եթե Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաջողություն արձանագրի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում, հույս ունի շարունակել զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը: Ընթերցեք նաև. ՀՀ ՊՆ. Գյումրիի ՌԴ ռազմաբազան Սիրիայում մարտական գործողությունների համար չի օգտագործվի ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |