ՀԷՑ-ը $48.5 մլն-ի շահույթ է ունեցել 2016-ին

ՀԷՑ-ը  $48.5 մլն-ի շահույթ է ունեցել 2016-ին

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում սահմանված կարգով ավարտված է 2016թ. ֆինանսա-տնտեսական գործունեության աուդիտը, որն իրականացվել է KPMG միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից:

Համաձայն տրված եզրակացության, որը կհրապարակվի օրենքով սահմանված կարգով ու ժամկետում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016թ. շահույթը կազմել է 23.3 մլրդ դրամ ($48.5 մլն):

Այն ամբողջությամբ, ինչպես նախատեսված էր, ուղղվել է ըկերության ժամկետանց և վարկային պարտավորությունների մարմանը, հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ:

2015-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել էր 250 միլիոն դոլարից ավելի պարտք: 2014 թ.-ին ՀԷՑ-ը 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ:

2016-ին Համաշխարհային բանկը Հայաստանին արտոնյալ վարկ է կտրամադրել՝ ՀԷՑ-ի պարտքը մարելու համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---