ԵԱՀԿ առաքելություն. ԱԺ ընտրություններն անցնում են առանց էական խախտումների

ԵԱՀԿ առաքելություն. ԱԺ ընտրություններն անցնում են առանց էական խախտումների

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցնում են առանց էական խախտումների: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Էլվիրա Դրոբինսկին (Գերմանիա):

«Ընդհանուր առմամբ տպավորությունները դրական են, էական խախտումներ չեն արձանագրվել, եղել են միայն տեխնիկական բնույթի խնդիրներ»,-ասել է Դրոբինսկին:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---