Արամ Մանուկյան. Ընտրություններին մասնակցության նման բարձր ցուցանիշ չէր կարող լինել 2 ապրիլի 2017 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Ընտրություններին մասնակցության նման բարձր ցուցանիշ չէր կարող լինել: Ապրիլի 2-ի երեկոյան «Մեդիա կենտրոնում», անդրադառնալով ԿԸՀ հրապարակած տվյալներին, նման տեսակետ է հայտնել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը: «Արդեն ակնհայտ է, որ շատ գյուղերում, համյանքներում 100 տոկոս մասնակցություն է եղել: Պարզ է, որ 200.000 մարդ ավելի է քվեարկել: Չեմ կարող ասել՝ Ղարաբաղից են բերել, Ջավախքից են բերել»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574.947 կամ 60.86%-ը՝ 20:00-ի դրությամբ: Նա չի բացառել նաև, որ կրկնակի քվեարկության դեպքեր են եղել: «Նման մասնակցություն հնարավոր չէր: Մենք վաղվանից կսկսենք աշխատել, վաղվանից կսկսվի ընտրողների ցուցակների համադրման պրոցեսը, կփորձենք 2-3 օրվա ընթացքում ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա: Դիտարկմանը, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամները մշտապես հայտարարում էին՝ սարքավորումների, տեսախցիկների կիրառման արդյունքում կրկնաքվեարկությունները բացառվելու են, Մանուկյանը պատասխանել է, որ իրենք լուրջ ուսումնասիրություն են իրականացնելու, իսկ մինչև այդ հայտարարել է. «Չաշխատեց, փաստորեն: Այս պահին չեմ կարող ասել, թե խախտման որ մեթոդներ են կիրառվել, բայց մի բան ակնհայտ է՝, այսքան մարդ չէր կարող քվեարկել»: Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 1997 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |