Ապրիլի 2-ին Ոստիկանության «Թեժ գիծը» 47 ահազանգ է ստացել![]() 3 ապրիլի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - 2017թ. ապրիլի 2-ին` ժամը 8-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 47 ահազանգ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ահազանգերից 12-ով տրվել է խորհրդատվություն, 1-ը ուղարկվել է ծառայողական ստուգման, 30-ը ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում ստուգման, 4-ն՝ ուղարկվել է քր. դատ. օր.-ի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար: Նշված տեղեկությունները վերաբերվում են` - 18-ը՝ տեղամասերում կուտակումներին, - 7-ը՝ ընտրակաշառքին, - 4-ը՝ ընտրակեղծիքներին կամ «լցոնմանը», - 1-ը՝ բռնությանը կամ ծեծին, - 1-ը` բաց քվեարկության, - 1-ը` հարկադրանքին, - 1-ը` քվեարկության ուղղորդելուն, - 1-ը` քվեարկության խոչընդոտմանը, - 1-ը` դիտորդական լիազորությունների խոչընդոտմանը, - 1-ը` ծառայողական ստուգման, - 11-ը` խորհրդատվական: Ավելի վաղ հաղորդվել է, որԴատախազությունը կրկնակի քվեարկության փորձի փաստով 6 քրգործ է հարուցել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |