ԿԸՀ. ՏԸ հանձնաժողովները վերահաշվարկի դիմումները չեն քննարկելու

ԿԸՀ. ՏԸ հանձնաժողովները վերահաշվարկի դիմումները չեն քննարկելու

PanARMENIAN.Net - Որեւէ տարածքային ընտրական հանձնաժողով չի քննարկելու վերահաշվարկի դիմումները, քանի որ դրանք ներկայացված են եղել ոչ իրավասու անձանց կողմից: Այս մասին հայտնել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, գրում է Aravot.am-ը:

Ավելի վաղ Հարությունյանը տեղեկացրել էր, որ վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել ՀՀԿ, ՀՎԿ, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ տարածքային թեկնածուները: Դիմումները վերաբերում են 38 ընտրատարածքից 4-ին՝ թիվ 4, 6, 36, 37 ընտրատարածքների 12 ընտրատեղամասերի արդյունքների վերահաշվարկին, գրում է A1plus.am-ը:

Ըստ նոր Ընտրական օրենսգրքի՝ վերահաշվարկի դիմում կարող է ներկայացնել միայն այն թեկնածուն, որը տվյալ ընտրատեղամասում ներկա է գտնվել քվեների հաշվարկի գործընթացին:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---