Forbes. ՌԴ ամենահարուստ մարդկանց ցանկում 8 հայ կա20 ապրիլի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունն ապրիլի 20-ին հրապարակել է ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ 6 հայազգի գործարար կա: «Մագնիտ» մանրածախ ցանցի գլխավոր տնօրեն և հիմնական բաժնետեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) վարկանիշում 18-րդն է: Նրա կարողությունը գնահատվում է $6.8 մլրդ: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 32-րդ հորիզոնականում է՝ $3.4 մլրդ կարողությամբ: Վարկանիշի 48-րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախի» նախագահ Դանիլ Խաչատուրովը $2 միլիարդով: ՌԴ սոցիալական ձեռներեցության առաջատարներից մեկը, ներդրող բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանը 99-րդ տեղում է $950 մլն կարողությամբ: Վարկանիշի 123-րդ տեղում է Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդալյանը $800 միլիոնով: «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովը և նրա եղբայր Նիկոլայ Սարկիսովը $700-ական միլիոնով 146-147-րդ տեղում են: Badoo ծանոթությունների կայքի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) 185-րդ հորիզոնականում է $500 մլն կարողությամբ: 200 ամենահարուստ գործարարների համախումբ կարողությունը մեկ տարում աճել է $100 միլիարդով՝ հասնելով $460 մլրդ-ի: Դոլարային միլիարդատերերի քանակն ավելացել է՝ 77-ից հասնելով 96-ի: Ցուցակում կարող են ընդգրկվել այն գործարարները, որոնց կարողությունն առնվազն $500 մլն է: Ցուցակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Լեոնիդ Միխելսոնը, որը ՌԴ խոշորագույն մասնավոր գազ արդյունահանող «Նովատէկ» ընկերության համասեփականատերն է: Նրա կարողոսւթյունը Forbes-ը գնահատել է $18.4 մլրդ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |