ՌԴ էներգահոլդինգները սկսում են չհետաքրքրվել հայկական ՀԷԿ-երով

ՌԴ էներգահոլդինգները սկսում են չհետաքրքրվել հայկական ՀԷԿ-երով

PanARMENIAN.Net - Ռուսական էներգահոլդինգները, որոնք ակտիվորեն ներդրումներ էին կատարում Անդրկովկասում 2000-ականներին, վերջին շրջանում կորցնում են հետաքրքրությունը հայկական ՀԷԿ-երի հանդեպ, քանի որ կանոնակարգողները պատրաստ չեն հաշվի առնել էլէներգիայի սակագներում ազգային արժույթների արժեզրկումը:

Օրինակ, «ՌուսԳիդրոն» պատրաստ է վաճառել 90 տոկոսը Միջազգային էներգետիկ կորպորացիայում, որը հանդիսանում է ՀՀ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի սեփականատերը: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավարի առաջին տեղակալ Ջորջ Ռիժինաշվիլին: Ըստ նրա, «ՌուսԳիդրոն» հայկական ՀԷԿ-երը ոչ պրոֆիլային է համարում և առաջիկա 2-3 ամսում կգնահատի դրանք և կկազմի պոտենցիալ գնորդների առաջարկների փաթեթը, հայտնում է «Կոմերսանտը»:

Ընկերությունում հստակեցրել են, որ համապատասխան բանակցությունները նաձառենվել էին դեռ 2016-ին: «ՌուսԳիդրոն» ֆինանսավորում է ներգրավել ՀԷԿ-երի տեխնիկական վերազինման համար, սակայն նոր ռազմավարությունը չի ենթադրում արտաքին ակտիվների փաթեթի ընդլայնում:

«ՌուսԳիդրոն» գնել էր կասկադի 90 տոկոսը Միջազգային էներգետիկ կորպորացիայում 2011-ին «ԻնտերՌԱՕ» -ից:

Արդեն այն ժամանակ ներդրումներն միանշանակ չէին ըստ աղբյուրների, ՀԷԿ-երը պահանջել են զգալի ներդրումներ, որոնք դժվար է հետ բերել: Կասկադի հզորությունը 561 ՄՎտ է, միջին տարեկան արտադրանքը՝ մոտ 0,5 մլրդ կՎՏ/ժ՝ երկրի սպառման մոտ 10 տոկոսը:

Սևան-Հրազդան կասկադը հիդրոէներգետիկական համակարգ է, որը կազմված է մի քանի հիդրոէլեկտրակայաններից (ՀԷԿ-եր)։ Այն ներառում է 7 ՀԷԿ, որոնք են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի ՀԷԿ-երը։ ՀԷԿ-երը տեղակայված են Հրազդան գետի վրա, օգտագործում են գետի բնական հոսքը և Սևանից հոսող ոռոգման ջուրը, որը հնարավորություն Է տալիս ոռոգել Հայաստանի գյուղատնտեսական հողերի 70 %-ը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---