Վրաստանը ՀՀ-ին $11 մլն է պարտք

Վրաստանը ՀՀ-ին $11 մլն է պարտք

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտք ունի միայն Վրաստանը: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պաստասխան հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտք ունեցող երկրների վերաբերյալ հարցման, հայտնում ենք, որ 30.04.2017թ. դրությամբ ՀՀ հանդեպ պարտքային պարտավորություն ունի Վրաստանը, որի պարտքի մնացորդը կազմում է $11 մլն դոլար»,- ասված է պատասխանում:

Նաև նշվում է, որ ՀՀ և Վրաստանի կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության հանդեպ Վրաստանի պարտքի վերաձևակերպման մասին» համաձայնագրերով սահմանված վճարման ժամանակացույցերի, պարտքի մայր գումարի մարումները սփռված են մինչև 2025 թվականը:

2017-ի մարտին ՀՀ արտաքին պարտքը կազմել է $4.3 մլրդ: ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը մարտին կազմել է $517.9 մլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---