27  05.05.17 - Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման արարողությունը

Նորընտիր պատգամավորները ստացել են մանդատները

Նորընտիր պատգամավորները ստացել են մանդատները

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մայիսի 5-ի երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նորընտիր պատգամավորներին է հանձնել պատգամավորական մանդատները:

Նորընտիր ԱԺ-ն կունենա 105 պատգամավոր՝ 58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք» դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից:

«Ելք» դաշինքից խորհրդարան անցած գործիչները մանդատները ստանալու համար չէին ներկայացել: ԿԸՀ նախագահն ընթերցել է նրանց անունները, բայց մոտեցող չի եղել, գրում է Panorama.am:

Օրենսդիր մարմնում աշխատել պատրաստվող կանանց Մուկուչյանը վարդեր է նվիրել: ԱԺ-ում 105 պատգամավորից 18-ը կին է:

Ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---