«Ակոսի» հայերեն բաժնի խմբագիրը կպարգևատրվի ՀՀ նախագահի հատուկ մեդալով

«Ակոսի» հայերեն բաժնի խմբագիրը կպարգևատրվի ՀՀ նախագահի հատուկ մեդալով

PanARMENIAN.Net - Պոլսահայ մտավորական, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը կարժանանա ՀՀ նախագահի հատուկ շքանշանին:

«Ակոսի» հաղորդմամբ, «Հայոց արդարության պահանջի համար մղած պայքարի» համար տրվող շքանշանն Էստուկյանը կստանա Երևանում՝ նախագահի նստավայրում մայիսի 26-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:

Այս շքանշանով ՀՀ նախագահը պարգևատրում է գիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած գործիչներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---