Արցախ այցելած իրանցի երաժիշտը ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

Արցախ այցելած իրանցի երաժիշտը ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

PanARMENIAN.Net - Իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթը ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Իրանցի երաժիշտն «անցանկալի անձ» է հայտարարվել Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով, հայտնում է Haqqin.az-ը:

Մարտի 27-ին Արցախում համերգային ծրագրով հանդես է եկել իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթը: Համերգին մասնակցել են նաև ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանը, նույնպես Իրանից, և դաշնակահարուհի Մարինա Բարխուդարյանը:

Հաջիևը հավելել է, որ Հոդրաթի ուղևորության որոշ մանրամասներ դեռ քննարկվում են:

2017-ի մարտին Ադրբեջանում աղմուկ բարձրացավ իրանցի երաժշտի Արցախ այցելության շուրջ:

Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում հարյուրավոր անձինք կան, որոնք այցելել են Արցախ, այդ թվում մշակույթի հայտնի գործիչներ, որոնք ելույթ են ունեցել այնտեղ: Ցուցակում այնպիսի հռչակավոր դեմքեր են ընդգրկված, ինչպես, օրինակ, օպերային արվեստի համաշխարհային աստղ Մոնսերատ Կաբալյեն և հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---