Բրեիովայի «Գայանե ջանի խոհանոցը» խոհարարության համաշխարհային մրցույթում 2-րդն է

Բրեիովայի «Գայանե ջանի խոհանոցը» խոհարարության համաշխարհային մրցույթում 2-րդն է

PanARMENIAN.Net - Հեռուստահաղորդավար և խոհարար Գայանե Բրեիովայի «Գայանե ջանի խոհանոցը» գիրքը խոհարարության համաշխարհային մրցույթում՝ Best in the world Gourmand Cook Books Awards 2017-ում երկրորդ տեղն է զբաղեցրել Woman Chef անվանակարգում: Այդ մասին Գայանեն գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Best in the world Gourmand Cook Books Awards 2017-ն ավարտվեց: Որքան շատ եմ ես սիրում խոհարարությունը: Որքան անկեղծ եմ ուրախանում և սիրահարվում այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են այս աննկարագրելի, գեղեցիկ, կարևոր ու համեղ գործին: Իմ առաջին գիրքը` «Գայանե ջանի խոհանոցը», իմ խոհարարական պատմությունները երկրորդ տեղն են զբաղեցրել Woman Chef անվանակարգում», — գրել է նա:

Գայանեն շեշտել է, որ մրցույթի շնորհիվ հայկական խոհանոցի մասին իմացել է տարբեր երկրի մոտ 200 ներկայացուցիչ:

Մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է Իսպանիան ներկայացնող մասնակիցը, իսկ երրորդը` Չինաստանի մասնակիցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---